ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Եկեք չկռռանք

Եկեք չկռռանք
13.06.2014 | 18:05

«Եթե դու թույլ ես տալիս, որ քո երկրի խորհրդարանում թքեն քո երեսին, մեղավորը դու ես: Եթե մի վերլուծաբանի ես նման շանս տալիս, ապա միշտ էլ կգտնվի մի անդաստիարակ, որ նման բաներ իրեն թույլ կտա: Եվ այն մարդիկ, որ խաշած ժպիտներով այդ նիստին մասնակցել են և թույլ են տվել, որ ինչ-որ նման հայտարարություններ անի, իրենք են մեղավոր: Պատասխանատուն մենք բոլորս ենք»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով ռուս մեկնաբանի հայտարարություններին, ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մեկ այլ խմբակցությունից էլ` ՀԱԿ-ից, Արամ Մանուկյանն ասաց. «Մեր խնդիրն այն է, որ կիսելյովների նման տականքները չգան մեզ դաս կարդան, իսկ Սերժ Սարգսյանի նմանները չգնան իրենց գլուխը կախեն ուրիշ երկրների նախագահների առաջ»:
Ի դեպ, Արամ Մանուկյանն անդրադարձավ քառյակի պահանջներին` փաստելով. «Սերժ Սարգսյանը ձեռքն էլ կտրի, չի ստորագրի մի փաստաթուղթ, որով կպարտավորվի ընտրության հաջորդ օրը հրապարակել մասնակցած քաղաքացիների ցուցակները»: Նկատենք, որ այսպիսի կետ կա քառյակի «պահանջագրում»: Եթե իրատեսական չեն համարում այս քայլը, ինչու են նման կետ ներառել, հարցրին լրագրողները, ինչին ի պատասխան պատգամավորը նկատեց, թե պահանջները և կատարելու, և չկատարելու դեպքում ՀՀԿ-ն խնդիրներ է ունենալու: Իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը չկա, քանի որ, ըստ Մանուկյանի, կետերը մշակվել են չորս ուժերի փոխհամաձայնությամբ: Իսկ ընդհանրապես ընդդիմադիր գործիչը կարծում է, որ քառյակը կհաջողի, քանի որ այդ գործում իրենց օգնում է հենց իշխանությունը: «Կա պարզ թվաբանություն, եթե երկու ամիս հետո մեր շարքերը քաղաքական դաշտում ավելի մարդաշատ լինեն, հնարավորություններն ավելի շատ կլինեն: Եկեք չկռռանք, հուսանք լավ կլինի: Մեզ օգնելու է Սերժ Սարգսյանը, որ հասնենք իշխանափոխության՝ իր ոչինչ չանելով, նվաստացնող քաղաքականությամբ, նվաստացնող դիրքորոշումներով: Կիսելյովը ադեկվատ պատասխան էր տալիս Հայաստանի իշխանություններին»,- նշեց պատգամավորը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ